- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար, Ծրագրի խորհրդի համանախագահ Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որի ընթացքում անդրադարձել է ծրագրի կարևորությանը և ընթացիկ արդյունքներին.
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը մեզ համար անչափ կարևոր է և դասվում է ոլորտային առաջնահերթությունների շարքին։ Այն մի քանի առանցքային ուղղություններով կարևոր աշխատանք է իրականացնում. առաջինն իհարկե ծրագրի բնապահպանական նշանակությունն է՝ ծրագիրը նպաստում է ջերմոցային գազերի արտանետման նվազմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Ծրագիրը նպաստում է մեր երկրի էներգետիկ անկախությանը և շենքային ֆոնդի պահպանությանը։
Ծրագիրը գտնվում է իմ և նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ խորհրդի նիստը կօգնի վերհանել ընթացիկ խնդիրները, հասցեագրել դրանք և բարձրացնել իրականացվող ախատանքների արդյունավետությունը։
Ելույթով հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին, ով բարձր է գնահատել միջոլորտային համագործակցությունը. «Շնորհիվ մեր համատեղ ջանքերի՝ ծրագիրը շարունակում է զգալի առաջընթաց գրանցել Հայաստանի կանաչ կլիմայի օրակարգի ուղղությամբ։ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մենք տարեկան մոտ 21,000 տոննայով կրճատել ենք CO2 արտանետումները և հաջողությամբ ջերմաարդիականացրել ենք 157 բազմաբնակարան շենք և 59 հանրային շենք՝ նպաստելով ավելի քան 50,000 մարդու բարեկեցությանը։ Մենք խորապես գնահատում ենք մեր ազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը և ակնկալում ենք շարունակել այս ամուր գործընկերությունը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին»։
Նիստի ընթացքում Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը, առաջին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը և միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին ներկայացրել են Ծրագրի առաջընթացն ու մարտահրավերները, որին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը։
Նախարարը գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներին խնդրել է առավել ակտիվ լինել և միավորել ջանքերը Ծրագրով սահմանված թիրախներին հասնելու համար։
Հանդիպումն ավարտվել է Ծրագրի միջազգային փորձագետ Էլվիս Հաձիկադիչի կողմից «Ծրագրի ելքի ռազմավարության» ներկայացմամբ։
Նյութի աղբյուրը՝ Շրջակա միջավայրի նախարարության կայքէջ