- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը: Երևանի թիվ 71, 74, 47, 48, 22 և 23 մանկապարտեզների հիմանորոգումը կիրականացնեն «Արհովշին», «ՀՁ Արփա-Սևան» և «Օպտիմա էներջի» ընկերությունները: Ստորագրման արարողությանը հեռավար հանդիպման շրջանակում հետևել են ծրագրի աջակից ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ մասնավորապես Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, հիմնադրամի բոլոր ներդրողներին, Եվրոպական ներդրումային բանկին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP Armenia), Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև մյուս 10 երկրներին՝ ծրագրին աջակցելու համար:
«Պայմանագրերի ստորագրումով մենք փաստացի ապահովում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շարունակական իրականացումը: Այն հնարավորություն կտա մեր երեխաներին այցելել հիմնանորոգված, սեյսմակայուն, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերին համապատասխան մանկապարտեզներ: Այս ծրագիրը Երևան համայնքի կողմից առաջին ոչ սուվերեն վարկն է, ինչի արդյունավետ կյանքի կոչման արդյունքում մենք կունենանք հնարավորություն նմանատիպ հաջորդող ոչ սուվերեն վարկերի ստացման և նոր ծրագրերի իրականացման համար»,- ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով ծրագրի ընթացքից՝ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդյունքները կլինեն տեսանելի:
«ԵՄ աջակցությամբ, ինչպես նաև Կլիմայի կանաչ հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ (ՄԱԶԾ միջոցով), մենք իրական փոփոխություններ ենք իրականացնում Հայաստանի բնակիչների համար: Շենքերի հիմնանորոգումը և սեյսմակայունության բարձրացումը ապահով և հարմարավետ պայմաններ կստեղծեն երեխանների և կրթող անձնակազմի համար: Էներգաարդյունավետության տարբեր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի մեղմել կլիմայի փոփոխությունը: ԵՆԲ-ն պատրաստ է ընդլայնել իր գործունեությունը Երևանի և Հայաստանի այլ քաղաքների շենքերի համար ևս»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության գրասենյակի ղեկավար (EIB) Մաչեյ Չուրան:
Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության գլխավոր կառավարիչ (E5P) Էվա Մանիկն էլ հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի օրինակելի և կիրականացվի նաև Երևանի սահմաններից դուրս: Բացի այդ, կարևորվել են նաև փողոցների լուսավորության, աղբավայրի արդիականացման և քաղաքային տրանսպորտի արդիականացման համատեղ ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են:
Պայմանագրերով նախատեսված է հիմնովին վերակառուցել վերը նշված մանկապարտեզները, տեղադրել էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, իրականացնել շենքների սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան սահմանափակ հնարավորություններով անձանց տեղաշարժման համար:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 15 (տասնհինգ) միլիոն եվրո: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 7 (յոթ) միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից՝ 5 (հինգ) միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից (ՄԱԶԾ միջոցով)՝ 1 (մեկ) միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 (երկու) միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո):
Հարկ է նշել, որ ծրագիրը շարունակական է և մայիսի սկզբին կհայտարարվի ծրագրի երրորդ փուլում ներառված 4 մանկապարտեզների հիմնանորոգման և 3 մանկապարտեզների կառուցման մրցույթը։ Եվս 2 մանկապարտեզների հիմնանորոգումն արդեն ընթացքի մեջ է:
Աղբյուր՝ https://bit.ly/3qjWFh6