Հունիսի 6-ից 10-ը Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ Անի Գրանդ հոթելում անցկացվեցին Երևան համայնքի ենթակայության հասարակական շենքերում նշանակված Էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացներին մասնակցեց Երևանի բոլոր վարչական շրջաններից շուրջ 320 մասնակից։
Դասընթացավարներ՝ Երևանի էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Էներգիայի և Էներգաարդյունավետության գծով փորձագետ Տիգրան Սեկոյանը իրենց խոսքում ընդգծեցին Երևան համայնքում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման գործընթացի կարևորությունը, մասնակիցներին՝ համայնքապատկան օբյեկտների էներգետիկ պատասխանատուներին, տրվեցին հստակ ցուցումներ շենքերում իրենց վերապահված նոր պարտականությունների կատարման համար։
Դասընթացների մասնակիցներին բացման խոսքով ողջունելու էին եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի» ղեկավար Վահրամ Ջալալյանը և Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։