- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
2024թ-ի հոկտեմբերի 2-ին կայացել է «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման արդյունքների ազդեցության գնահատում և գենդերային վերլուծություն» սոցիոլոգիական հետազոտության հաշվետվության շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԶԾ-ի և Ծրագրի գործընկեր գերատեսչությունների, համայնքային իշխանությունների, միջազգային շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հետազոտությունն օգնում է գնահատել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման տնտեսական և սոցիալական ազդեցությունը տնային տնտեսությունների ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Եղիազար Դավթյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց կառավարության և ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համագործակցությունը, քանի որ այն միաժամանակ մի քանի խնդիր է լուծում՝ սոցիալ-տնտեսական, էներգետիկ բարեկեցության և բնապահպանական։
«Կարևոր է նման հետազոտական աշխատանքը, դրա շնորհիվ կարողանում ենք գնահատել բնակիչների շրջանում ջերմաարդիականացման աշխատանքներից բավարարվածության մակարդակը»,-ասում է Դավթյանը՝ հավելելով, որ օրեցօր ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր, տեսնելով իրենց համայնքում ջերմաարդիականացված և արտաքնապես թարմացած շենք, ցանկություն են հայտնում միանալ ծրագրին։
2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանավանում իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը համակարգել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի սոցիալական ազդեցության գնահատման և գենդերային հարցերով փորձագետ Աստղիկ Միրզախանյանը:
Նրա խոսքով, հետազոտությամբ հավաքագրված տվյալները օգտագործվելու են էներգաարդյունավետ արդիականացված շենքների պատշաճ կառավարման, դրանց սպասարկման նպատակով պահուստային ֆոնդերի ստեղծման, բնակիչների էներգաարդյունավետ վարքագծի ձևավորման և այլ հարցերի լուծման նպատակով:
«Կանայք և տնային տնտեսուհիները առանցքային դեր են խաղում ընտանեկան բյուջեի հատկացումները որոշելիս, ինչն ընդգծում է նրանց նշանակությունը որպես «փոփոխության գործակալների»՝ ընտանիքում էներգաարդյունավետ վարքագիծը ձևավորելու առումով»,-ասում է Միրազախանյանը։
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանն էլ ընդգծում է, որ թեև սա լայնածավալ հետազոտություն չէ, սակայն կարևոր է վերհանել բնակիչների կարծիքները էներգաարդյունավետ միջոցառումների արդյունքների վերաբերյալ. «Հարցումների ժամանակ հնչած կառուցողական առաջարկություններն էլ կօգնեն հետագայում ավելի ճիշտ կողմնորոշվել որոշ գործողությունների հարցում»: